Մեքսիկայում մայրը հանել է հինգամյա որդու աչքերը (Տեսանյութ)
Մեխիկոյի ոստիկանությունը ձերբակալել է 5-ամյա մի երեխայի մորն ու ազգականներին, ովքեր անհայտ կրոնական ծեսի ժամանակ, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ հանել են սեփական 5-ամյա երեխայի երկու աչքը: Այս մասին գրում է «Ասոշիեյթիդ Պրեսը»:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ֆերնանդո Չավեսը լրագրողներին տեղեկացրել է, որ երեխային հոսպիտալ են տեղափոխել ծանր վիճակում: Ոստիկանությանը միջադեպի մասին տեղեկացրել է տեղաբնակներից մեկը: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 7 մարդ:
Նախնական վարկածով, կրոնական ծեսն իրականցվել է Santa Muerte («Սուրբ մահ») պաշտամունքի շրջանակներում, որը մեծ տարածում է վայելում նարկոբիզնեսում ներգրավված անձանց շրջանում և որի ծիսական արարողությունների ժամանակ հաճախ են արձանագրվում հարազատների արյունալի զոհաբերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները