Հոլանդիայի հավաքականի պարապմունքն ավարտվել է ռասիստական սկանդալով
Հոլանդիայի ազգային հավաքականի Կրակովում տեղի ունեցած մարզումը, որին ներկա են եղել 25000 երկրպագուներ, ավարտվել է ռասիստական սկանդալով: Նայջել դե Յոնգն ու Գրեգորի վան դեր Վիլը «արժանացել» են լեհ երկրպագուների անհարգալից վերաբերմունքին, որն արտահայտվել է հոգոցներով ու բղավոցներով: Ճիշտ է` ՈՒԵՖԱ-ն հերքում է, որ բղավոցները կրում էին ռասիստական բնույթ, և որ նրանք դրանով հայտնում էին իրենց դժգոհությունը «Եվրո-2012»-ի հանդիպումները Կրակովում անցկացնելու առիթով:
Ինչևէ, միջադեպը թողել է իր հետևանքները, և մեծ հիասթափություն ապրած Յոնգը նշել է, որ դա իսկական խայտառակություն էր:
«Դա իսկական խայտառակություն էր, հատկապես` Օսվենցիմից վերադառնալուց հետո: Եթե նման միջադեպ գրանցվի խաղերի ժամանակ, ապա մենք կդիմենք ՈՒԵՖԱ: Իսկ մրցավարներին էլ կխնդրենք խաղադաշտից դուրս բերել մեր հավաքականին»,- ասել է Դե Յոնգը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում