ԼՂՀ ՊԲ. հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար և բավականին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Միայն հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, չնայած ադրբեջանական բանակի դրսևորած նախահարձակ գործողությունների ակտիվությանը, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան