Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան հետևել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի խաղերին SMS-ների միջոցով
Այսօր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հետ մեկտեղ մեկնարկել է Orange-ի ֆուտբոլային նախագծերից մեկը` SMS հեռարձակում ծառայությունը, որն իսկական տոն կպարգևի Orange-ի ֆուտբոլասեր բաժանորդներին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ողջ ընթացքում:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախագծի շրջանակներում Orange-ի բաժանորդները SMS հեռարձակում ծառայության շնորհիվ իրական ժամանակում կտեղեկանան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ցանկացած խաղում խփված գոլերի և խաղի վերջնական հաշվի, հանդիպման մեկնարկի և ավարտի, 11 մետրանոցների և դեղին քարտերի, ինչպես նաև խաղերի մյուս կարևոր պահերի մասին անմիջապես հեռախոսից:
SMS հեռարձակում ծառայությանը կարելի է բաժանորդագրվել` 1012 կարճ համարին ուղարկելով «euro» բանալի բառը, որից հետո բաժանորդը կսկսի ստանալ ծանուցումներ խաղերի ընթացքի մասին: Ստացված մեկ SMS-ի արժեքն է 15 դրամ:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին