Հասարակություն 12:15 08/06/2012

Վիետնամում՝ բարեկամական կապերին սպասելիս. Հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Վիետնամում է

Տոկիոյից Վիետնամ, այն էլ գիշերը՝ հակասությունն ու տարբերությունն ավելի քան ակնհայտ են: Մարած լույսերով, մի-մի լուսասյուներով Հանոյը ավելի շատ «պատերազմ, նապալմ, Ամերիկայի հետ կռված, հաղթած, թե չէ... երկիր» բառերն էր պտտում մտքերում, քան թե ասենք՝ «հեռավոր երկիր, մայրաքաղաք, լավ է այնտեղ, ուր մենք չկանք…»:

Առավոտյան անհամբեր էինք քաղաքը տեսնել լույսով ու մարդկանցով:
Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական պատվիրակության հետ կժամաներ Զոհված հերոսների հուշարձանին ծաղկեպսակ դնելու, հետաքրքիր է հետևել, թե ինչպես են այդ արարողությանը պատրաստվում վիետնամցիները (Տես նկարները):








 

Զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցելուց հետո, հայկական պատվիրակությունը մասնակցում է Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակ զետեղելու արարողությանը: Այնուհետև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Թրուոնգ Սանգի հետ հանդիպումը:
Ողջույնից հետո հայկական պատվիրակությունը մասնակցում է ընդլայնված նիստին, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները սպասում են նախագահների հայտարարությանը և փաստաթղթերի ստորագրմանը. Առաջ ընկնելով ասեմ, որ ստորագրվեցին ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև համագործակցության մասին արձանագրություն, դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Կարծում եմ հասարակ աչքի համար հետաքրքիր է Վիետնամը ոչ միայն այս փաստաթղթերի ստորագրման շրջանակներում. Ում հետ համագործակցել, ինչպես են ապրում, ինչ են հիշում Սոցիալիստական Վիետնամի Հանրապետությունում Սոցիալիստական Հայաստանից, ինչպես են ապրում,...  ոչ պակաս հետաքրքիր է հաստատ:

Ասեմ, որ սպասասրահում կառավարության պաշտոնյաները և վիետնամցի ԶԼՄ ներկայացուցիչները միայն հագուստով էին տարբերվում իրարից. բոլորն էլ ուշադիր ուսումնասիրում էին մեզ, քննարկում: Որքան զուսպ էին ճապոնացիները շփման մեջ, այնքան «հայավարի» են վիետնամցիները: Ինձ համար անսպասելի էր՝ ես կարծում էի, որ այդքան երկար ու դաժան պատերազմ անցած վիետնամցիները շատ ավելի փակ կլինեն, բայց՝ չէ: Ի դեպ՝ պաշտոնյաներից իրենց տեղերը, որ հենց հովացվող սարքերի մոտ էին, զիջեցին մեզ, ու մեկը հարցրեց ինձ՝ «կան սպինիգ ինգլինգ»: Ես մի անգամ էլ հարցրեցի, հետո մտածեցի ու հասկացա, որ հարցնում են՝ կարո՞ղ եմ անգլերեն խոսել: Որոշեցի, որ ամենախելամիտը «ոչ» ասելն է, քան գլուխկոտրուկներ լուծելը, ինչից հետո նա հասկացող տեսքով ասաց՝ ա, Ղազախստան: Սկզբում զարմացա, հետո երբ անցնում էինք փողոցներով, հասկացանք, որ Ղազախստանից էլ հյուրեր ունեն Հանոյում ու «ինգլինգ» չանողին ղազախ էին համարել...

Ուրեմն հաստատ ունենք հարաբերությունների վերականգնման խնդիր. Մենք կարծես քսան տարում /այդքան է Հայաստանի Հանրապետության ու ՎՍՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների տարիքը/ հասցրել ենք մոռանալ իրար:

Ի դեպ, մի դիտարկում էլ՝ ճապոնացիների համեմատ վիետնամցիները ավելի սիրուն երևացին մեզ, թեև ամերիկյան ֆիլմերում ու
մուլտֆիլմերում հակառակ ստանդարտներ են:

Նկարներում` «Բարեկամական կապերին սպասելիս...» 




















«Հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Վիետնամում է»

Արձանագրությունների ու համաձայնագրերի ստորագրումից հետո երկու երկրների նախագահները դիմեցին ԶԼՄ ներկայացուցիչներին, հաստատելով փաստաթղթերի ստորագրման հետ կապված իրենց գոհունակությունը և դիվանագիտական, գիտական, առևտրա-տնտեսական ոլորտներում համագործակցության հաստատման ու ընդլայնման պատրաստակամությունը:

Վիետնամի նախագահ Թան Սանգը հայտնեց, որ բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցը Վիետնամ: Փոխանցեց իրենց ցանկությունը բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցության հաստատման մասին: Նշեմ, որ իմ տպավորությամբ` ընդգծվեց հենց առևտրա-տնտեսական ոլորտը: Նախագահ Թան Սանգը հայտնեց նաև, որ ընդլայնված նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և վիետնամցի գործարարների մեջ համագործակցային կապերի հաստատման մասին:

Նախագահ Սարգսյանը իր հերթին ավարտված բանակցությունները գնահատեց հաջող: Գոհունակություն հայտնեց, որ ՎՍՀ-ն աստիճանաբար, բայց հաստատուն բարելավում է իր դիրքերը: Շնորհակալություն հայտնեց, որ ՎՍՀ նախագահը կառուցողական մոտեցում է ցուցաբերել տարածաշրջանային այնպիսի հարցերում, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար: Նախագահ Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ հնարավոր է և ժամանակ է բաց թողնվել այս քսան տարվա մեջ ու կարևորեց դիվանագիտական կապերի հաստատումը: Ավելին՝ նախագահը հայտնեց, որ կստեղծվի միջկառավարական հանձնաժողով տնտեսական կապերի հաստատման հարցերի համար:


Նախորդիվ` Պաշտոնական-ճամփորդական փորձեր
*  Սևից մինչև սպիտակի բոլոր գույները. Տոկիոն` ինչպես որ է՝ ծայրահեղությունների ներդաշնակություններ (լուսանկարներով)

*  Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների. Սենդայ

ՀՀ նախագահին հանձնվեց «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիր և շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (նաև` հանդիպում կայսեր հետ)
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}