«Ռեալը» մերժել է «Տոտենհեմին»
Ինչպես տեղեկացնում է իսպանական «Marca»-ն, Մադրիդի «Ռեալը» մերժել է «Տոտենհեմին», որը ցանկացել է գնել հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը: Այս քայլով «Արքայական ակումբի» ղեկավարությունը հասկացնել է տվել, որ արգենտինացին կշարունակի իր մրցելույթները թիմում նաև հաջորդ մրցաշրջանում:
Ավելի վաղ Իգուաինն ինքն էր ցանկացել մնալ Մադրիդում, թեև նրա ծառայություններով հետաքրքրված էին անգլիական ու իսպանական մի շարք ակումբներ, ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, որը պատրաստ էր Իգուաինի հետ միասին գնել «Ռեալի» ևս մեկ ներկայացուցչի` Կակային:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում