Սադամ Հուսեյնի անձնական քարտուղարը մահապատժի է ենթարկվել
Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի անձնական քարտուղար՝ Աբեդ Համիդ Հմուդն մահապատժի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Արգումենտի ի Ֆակտի» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջինիս մեղադրում էին այն բանում, որ նա 1991 թվականին իրագործել է քրդերի ցեղասպանություն:
Աղբյուրը հիշեցնել է, որ 1991 թվականի ձմռանն Իրաքում պատերազմ էր սկսվել Պարսից ծոցում: Հինգ շաբաթ օդային ռմբակոծություններից և քառօրյա ցամաքային պատերազմից հետո Քուվեյթն ազատագրվել էր Իրաքի բռնագրավումից` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից:
Այդ նույն տարվա մարտին քրդերն Իրաքի հյուսիսում ապստամբություն էին բարձրացրել: Մարդասիրական օգնության համար Իրաքի հյուսիսային շրջաններում միջազգային զորքեր էին մտցրել: Ըստ մեղադրող կողմի` իրաքյան զորքերի կողմից սեպարատիստների ապստամբությունը ճնշելու գործընթացում սպանվել էր շուրջ 100 հազար մարդ: