Երիտասարդները քննարկում են ՀՀ սահմաններում վերջին զարգացումները
Հունիսի 8-10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացնում է ծրագիր` «Երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին՝ ՀՀ սահմաններում վերջին զարգացումների համատեքստում» խորագրով։ Ծրագրին մասնակցում է շուրջ 50 ուսանող։
«Երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին» ՀՀ սահմաններում վերջին զարգացումների համատեքստում» քննարկման կազմակերպումն այսօր առավել քան արդիական է, քանի որ այն ընդգրկուն, բաց և ազատ դաշտ է ստեղծում կարծիքների փոխանակման, հայրենասիրական ոգին բարձրացնելու համար:
Ընդլայնված քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի սահմանային միջադեպերին, Արցախյան հերոսամարտի պատմությանը, մեր հերոսների սխրանքներին, որոնք մեծ դեր ունեն հայրենասիրական դաստիարակության գործում:
Քննարկման նպատակն է նաև հստակեցնել մեր երիտասարդների պատկերացումները երկրին սպառնացող պատերազմի վերաբերյալ, գնահատել նրանց պատրաստակամությունն ու նվիրվածությունը հայրենիքին ինչպես անսպասելի հարձակումների ժամանակ, այնպես էլ գաղափարական պատերազմում, ապատեղեկատվության դեմ պայքարում», - ասված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան