ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երիտասարդությանը` աշխարհի հեղինակավոր համալսարաններում հեռավար ուսանելու հարցում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կրթության ժամանակակից գործիքներ է տրամադրում նոր հմտություններ և որակավորում ստանալ ձգտող ուսանողներին: Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում ընկերության ստեղծած տեսակոնֆերանսների դահլիճն ու տրամադրած ինտերակտիվ գրատախտակը կտան դրա հնարավորությունը:
Համացանցը կատարյալ միջոց է` վիրտուալ ուսումնական միջավայր ապահովելու համար: Հեռավար ուսուցման մոդելն այդ գործիքներից մեկն է: Այն ուսանողին թույլ է տալիս իր բնակավայրում մնալով` սովորել արտասահմանում գտնվող որևէ համալսարանում:
Տեխասի համալսարանի հետ օնլայն կրթություն ապահովելու Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի երբեմնի ծրագիրը մեկնարկել է: Այդ հարցում կենտրոնին աջակցել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` տրամադրելով տեսակոնֆերանսների լսարան ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա: Տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները և դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր` թույլ տալով հնարավորինս կրճատել վիրտուալ լսարանի տպավորությունը: HD որակի շնորհիվ ձայնը դադարում է լինել արհեստական, ինչը թույլ է տալիս կրճատել տարածության զգացումը, արդյունավետ քննարկում ծավալել դեմ առ դեմ ձևաչափով և ստանալ առավելագույն գիտելիք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ: Կենտրոնին տրամադրվել է նաև ինտերակտիվ գրատախտակ և լուսարձակ:
«Համացանցը մեծացնում է կրթվելու հնարավորությունը: Համոզված եմ, որ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվող ուսուցման հեռավար մեթոդը կփոխի ուսանողների մտածողությունն ու վարքագիծը: Այն երիտասարդությանը թույլ կտա լինել ավելի ինքնուրույն, նպատակասլաց և պատասխանատու, իսկ մոնիտորների տարբեր կողմերում գտնվող դասախոսները կկատարեն խորհրդատուի դեր: Տարբեր երկրների բուհերի միջև ստեղծվող վիրտուալ համագործակցությունը թույլ կտա ձևավորել լայն աշխարհայացք: Այն կարևոր է նաև ազգային մտածողությունը, մշակույթը այլ երկրների հետ համեմատելու և համադրելու տեսանկյունից: Մենք ձգտում ենք տեղեկատվական բոլոր պաշարները հասանելի դարձնել ուսանողությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համոզված է, որ տեխնոլոգիական լուծումները և ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին