Վարչապետը պայքարում է Գագիկ Բեգլարյանի դեմ
«Երկիրը» գրել է. «Նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ նոր խնդիրներ են առաջացել ՀՀԿ-ում: Թեև կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց մեր տեղեկություններով` նոր կառավարության հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի մտավախություններ ունի: Սարգսյանը նախարարների պաշտոններում ցանկանում է տեսնել հեշտ կառավարելի և անմիջապես իրեն ենթարկվող մարդկանց: Այս համատեքստում, մեզ հասած լուրերի համաձայն, Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուն: Ինչպես հայտնի է, Բեգլարյանի նախարար դառնալու թեման շոշափվում էր դեռ վաղուց, մամուլում նախ շրջանառվեց, որ նա դառնալու է կապի և տրանսպորտի նախարար, հետո էլ` տարածքային կառավարման նախարար: Մենք արդեն հայտնել ենք, որ ամենահավանականը տարածքային կառավարման նախարարի պաշտոնն է, ինչն էլ ամենաշատն է անհանգստացնում Տիգրան Սարգսյանին: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նա ջանում է Արմեն Գևորգյանին պաշտոնում թողնելու համար: Ի դեպ, Բեգլարյանը պաշտոնի համար լուրջ պայքար չի ծավալում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները