Բակո Սահակյանը ընդունել է Ռալֆ Յիրիկյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնել, որ այսուհետ ևս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու