Հասարակություն 14:12 09/06/2012

Զեկույց. Ընտանեկան խնամքից զրկված երեխային տրամադրվող օժանդակությունը որոշվում է պատահական հիմունքներով

Հեղինակ` Լիա Խոջոյան

«ՀՀ օրենսդրությամբ ` «առանց ծնողական խնամքի երեխա» (ԱԾԽ) հասկացությունը խիստ նեղ է սահմանված, մինչդեռ միջազգային օրենսդրությունն առավել համընդգրկուն սահմանում է նախատեսում: Համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ԱԾԽ է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: ԱԾԽ մնացած երեխաների գիշերային խնամքն ու դաստիարակությունն իրականացնող մասնագիտացված հաստատություններում երեխաների թվի վերաբերյալ կամն ոչ հստակ վիճակագրական տվյալներ»:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն ներկայացված ՀՀ երրորդ և չորրորդ պարբերական զեկույցներում, որ մշակվել է «World Vision International» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և 45 հասարակական կազմակերպությունների կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում:

Զեկույցի համաձայն` Հայաստանում առհասարակ չի վարվում պաշտոնական վիճակագրություն այլընտրանքային խնամքի վերաբերյալ: Խնամքի հանձնելու ընթացակարգերը ևս լավ մշակված չեն. խնամքի հանձնելուց առաջ համապարփակ նախնական գնահատում չի կատարվում և հետագա վերահսկողություն չի իրականացվում.

«Ընտանեկան խնամքից զրկված երեխային տրամադրվող օժանդակությունը որոշվում է պատահական հիմունքներով` կախված խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումից, որն ի դեպ, չունի որոշման ընդունման հստակ չափորոշիչներ և որոշում ընդունելիս հիմնականում առաջնորդվում է սուբյեկտիվ գործոններով: Իսկ խնամակալության կամ հոգաբարձության հանձնելուց հետո գործնականում հսկողություն չի իրականացվում, ստուգելու համար, թե արդյոք երեխայի շահերից է բխում խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվելը»,- ասված է զեկույցում:

Հեղինակները մատնանշում են նաև խնդիրները, այն է` այսօր Հայաստանում գոյություն չունեն դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրների բացահայտման մեխանիզմներ (ՄԵՊԲ-ները, որոնք կոչված են իրականացնելու ուղղորդման գործառույթը, ունեն սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսներ) և նման երեխաների համար գործում են սակավաթիվ հաստատություններ` մանկատներ, գիշերային խնամքի կենտրոններ, ցերեկային կենտրոն, խնամքի կենտրոններ և այլն: Խնդիր է նաև այն, որ նախականխման, կանխարգելման և վաղ միջամտության իրավիճակների համար նախատեսված են միայն ցերեկային կենտրոններ, ինչի հետևանքով էլ ծառայությունների քարտեզագրումը շատ թույլ է, բացի այդ` ծառայությունները անհամաչափ են բաշխված ՀՀ տարածքում և համապետական ծածկույթ չեն ապահովում.

«Այդ ծառայություններից օգտվելու պայմաններն էլ հստակ սահմանված չեն, կամ ամրագրված են այնպես, որ որոշակի սահմանափակումներ են ներառում: Օրինակ, պետական նպաստ չստացող երեխաները չեն կարող օգտվել խնամքի հաստատությունների մատուցած ծառայություններից: Անհրաժեշտ է, որպեսզի առաջարկվող ծառայությունները համաչափ բաշխվեն համայնքային և մարզային մակարդակներում և դրանցից օգտվելու պայմանները հստակ սահմանվեն` ելնելով երեխաների կարիքներից և հավաստիանալով, որ երեխաների ոչ մի խումբ զրկված չէ համապատասխան ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Եվ սա վերաբերում է և պետական, և մասնավոր ծառայություններին»,- ընդգծել են հեղինակները:

Հաջորդիվ նրանք անդրադառնում են խնամքի հաստատություններում կատարվող թե նյութական , թե ոչ նյութական ներդրումներին` ընդգծելով, որ թերևս ավելի փոքր ներդրում անելով մյուս ոլորտներում, հնարավոր կլինի շատ ավելի մեծ սոցիալական արդյունք ստանալ. «Հայտնի փաստ է, որ կենսաբանական ընտանիքներն ավելի մեծ հնարավորություն ունեն սոցիալական տեսանկյունից ավելի լավ երեխաներ մեծացնել: 6 հազար երեխա մինչև 2006 թ. սեպտեմբերի 1-ը տեղավորված էին հատուկ հաստատություններում, որոնց վերափոխման արդյունքում 2009թ-ի դրությամբ Հայաստանում գործում են յոթ խնամքի ու պաշտպանության հաստատություններ` նախկին 17-ի փոխարեն, և սպասարկում են 800 երեխա: Բեռնաթափումը պետք է տեղի ունենար երեխայի աջակցության փաթեթի տեղափոխման տեսքով, սակայն տեղի ունեցավ մեխանիկական տեղափոխում:

Մանկատներում երեխաների տեղավորման պայմանների խստացման հետևանքով ավելի քիչ թվով երեխաներ հիմա հնարավորություն ունեն տեղավորվել մանկատներում: Այժմ մանկատներում երեխաների ընդգրկվածության թիվը նվազում է, սակայն սա պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ երեխաները վերադառնում են ընտանիք, այլ նրանով, որ տեղիէ ունենում երեխաների թվի մեխանիկական նվազում նորերին չընդունելու հաշվին: Բեռնաթափումը պետք է ենթադրեր տրամաբանական քայլերի շղթա, որը նման երեխաներին մանկատանը տեղավորելու փոխարեն կտրամադրեր այլ տիպի ծառայություններ` ընդգրկելով ընտանիքի խնդիրների վերհանումը և լուծումը, որը, ցավոք, տեղի չունեցավ:
Այժմ հաճախ մանկատանը տեղավորելու փոխարեն երեխաներն ընդգրկվում են պետության ենթակայության տակ գտնվող խնամքի ու պաշտպանության հաստատություններում, իսկ այդ հաստատությունների աշխատակիցները իրենց գործառույթները պատշաճ կարգով չեն ընկալում»:

Այս ամենից հետո հեղինակները հանդես են գալիս առաջարկություններով, որոնք ունակ են ստեղծված իրավիճակը բարելավել հօգուտ երեխայի իրավունքների: Մասնավորապես, անհրաժեշտ է վերանայել ներպետական օրենսդրությամբ ամրագրված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխա» հասկացության սահմանումը, ինչպես նաև հստակ սահմանել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ տալու չափորոշիչները.

«Նաև սահմանել ԱԾԽ մնացած երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների լիազորությունների շրջանակը, փոխհամագործակցության ձևերը և մակարդակը` ի նպաստ համակարգի ամբողջացմանը, աշխատանքների ավելի արդյունավետ կոորդինացմանը, ավելորդ կրկնողությունների վերացմանը, յուրաքանչյուր մարմնի մասնագիտական ռեսուրսների ուժեղացմանը և այլն»,- ասված է աջարակությունների թվում:
Հեղինակների կարծիքով, անհրաժեշտ է նաև ողջ հանրապետության տարածքում ստեղծել վերականգնողական կենտրոնները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ վյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}