Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլ են անցել 14 մասնակից
Ավարտվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին փուլը: Ժյուրիի որոշմամբ երկրոդ փուլ է անցել 14 մասնակից: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից: Երկրորդ փուլը մեկնարկելու է հունիսի 10-ին, երրորդ փուլը կայանալու է հունիսի 12-ին: Իսկ հաղթողների անունները պարզ կդառնա մրցույթի փակման գալա համերգի ընթացքում, որը տեղի է ունենալու հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նշենք, որ այս տարի այն «բաց» էր ջութակի համար:
Հիշեցնենք, որ մցույթը մեկնարկել է հունիսի 6-ին, հանրաճանաչ կոմպոզիտորի ծննդյան օրը: Մրցույթին մասնակցում էին աշխարհի 20 երկրներից (Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելորուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից) 30-ից ավելի բարձրակարգ ու տաղանդավոր մասնակիցներ:
Նշենք, որ նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: 2007 թվականից մրցութի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները