Կոնգրեսին հետաքրքրում են ծառուկյանական միլիոնները՞
Տեղեկացնելով, որ 2013թ-ին նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և Տիգրան Կարապետիչը` «Голос Армении»-ն գրում է, որ, փաստացի, ՀՀ գործող նախագահը առաջիկա ընտրություններում չունի լուրջ մրցակից:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է կոալիցիա կազմելուց` նախագահական ընտրություններում իր սեփական թեկնածուին առաջադրելու նպատակով, թերթը նշում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում «ազարտի» ընկած Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ԲՀԿ-ում եղած բոլոր խոշոր գործարարները կլքեն կուսակցությունը:
Մյուս կողմից` «ГА»-ն նշում է, որ եթե ԲՀԿ-ն առաջադրի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունը, ապա նախապես պարզ կլինի, որ իրենք չեն զբաղեցնի նույնիսկ երկրորդ տեղը: Միևնույն ժամանակ, թերթը նշում է, որ ՀԱԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի համոզի ԲՀԿ-ին` պաշտպանելու իրենց թեկնածուին: «Լևոն Տեր-Պետրոսյանը շահագրգռված է, որ ծառուկյանական միլիոններն աշխատեն իր օգտին, սակայն այդ դեպքում Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, կկիսի Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը»,-գրում է «ГА»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները