Երկաթյա պայմանավորվածություն` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև
Ըստ «Հրապարակի»` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև «երկաթյա» պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը և «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները` մինչև Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը` 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: «Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը: Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույն կերպ եղավ նաև Դաշնակցության հետ. ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլև մի շարք այլ ոլորտներում»,- հիշեցնում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները