Ինտերնետային արտառոց դեպք` Գյումրի քաղաքում
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ արտառոց դեպք է բացահայտվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Բնակչուհի 49-ամյա Հասմիկ Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնություն է ձեռք բերել իր դստեր` Դունյայի, ՌԴ-ում բնակվող իր ազգականների` 28-ամյա Վարդանի և 27-ամյա Վահանի, բարեկամուհիներ Աննայի, Քրիստինայի և Արուսյակի հետ, որպեսզի համացանցով մարդկանցից գումարներ «պոկեն»: Վերջիններիս հաջողվել է ինտերնետի միջոցով կեղծ անուններով կապվել Շվեդիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող քաղաքացիների հետ, նրանց ներկայանալ որպես ապագա հարսնացու կամ փեսացու: Ընթացքում չարաշահելով նրանց վստահությունը` ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով գյումրեցիների հաշվեհամարներին տարբեր մարդիկ գումար են փոխանցել: Արդյունքում` 2008-2009թթ. ընթացքում խումբը 50 հազար ԱՄՆ դոլար է շորթել մարդկանցից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները