Վ. Կարախանյան. Տարածաշրջանային կայունության մասին մտածող պետությունը հարևան երկրի սահմանը փակ չէր պահի
«Թուրքիայի նախագահն ավելի լավ կանի նախ խորը մտածի, ապա նոր հայտարարություն հնչեցնի»,- մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այն հայտարարություն, թե «հավատում եմ, որ Ադրբեջանի օկուպացված հողերը կազատագրվեն»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը:
Նրա խոսքերով, «օդի մեջ» հայտարարություններ հնչեցնելու ու «քիթը ուրիշի գործերի մեջ խոթելու» փոխարեն Գյուլն ավելի լավ կաներ մտածեր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ իրենց ադրբեջանահաճո հայտարարություններով նպաստում են Ադրբեջանի սանձարձակ քայլերին: Տարածաշրջանային կայունության մասին մտածող պետությունը հարևան երկրի սահմանը փակ չէր պահի ու Ադրբեջանին սանձարձակ գործողությունների չէր մղի: Մեկ բան միանշանակ է. Թուրքիան անկեղծ չի իր հայտարարություններում»,- ասաց Վ. Կարախանյանը: