Հարցազրույցներ 13:30 09/06/2012

Գ. Քեռյան. Առաջիկա երեք-չորս ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքը կլինի բավական տաղտկալի

Հեղինակ` Դավիթ Պետրոսյան

Ներքաղաքական զարգացումների և քաղաքական ուժերի դրսևորած վարքագծի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:

- Պարոն Քեռյան, ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան հետընտրական զարգացումները:
-Իրավիճակի հիմնական բնութագրումը ես կառանձնացնեի երկու բնութագրիչներով: Առաջինը` հետընտրական մտորումներ, քաղաքական ուժերի կողմից իրենց գործունեության վերարժևորում: Շատերը հիմա մտորում են այն մասին, թե իրենց հաջողության մեջ ինչն էր ճիշտը, անհաջողության մեջ ինչն էր սխալը: Եվ առկա է ուժերի վերադասավորում ապագա անելիքների շուրջ: Սա հետընտրական մթնոլորտն է: Բայց հիմնականը ստարտային հանգիստ վիճակն է, որը խիստ բնորոշ է նախագահական ընտրություններին նախորդող շրջանին: Ինձ թվում է, որ առաջիկա երեք-չորս ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքը կլինի բավական տաղտկալի, առանց որևիցե լուրջ իրադարձությունների: Որևիցե քաղաքական ուժի կամ անհատ քաղաքական գործչի ակտիվացում, ամենայն հավանականությամբ, չի լինի և մինչև նոյեմբեր, գուցե մինչև հոկտեմբեր մենք բավականին տաղտկալի քաղաքական ժամանակ ենք ունենալու. նկատի ունեմ` լուրջ քաղաքական ցնցումներից և սենսացիաներից զուրկ:

- Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն փոփոխություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռազմավարության մեջ:
-Հասարակության մեջ ԲՀԿ ֆենոմենի շուրջ որոշակի դիսկուրս է ընթանում: Դիսկուրսի հիմնական մեխը հետևյալն է` ընդիմությո՞ւն է այս քաղաքական ուժը, թե` ոչ: Իրավիճակից դուրս գալու համար Վարդան Օսկանյանն ասաց` ընդդիմություն չենք, այլընտրանք ենք: Սա նոր քաղաքական կատեգորիա է, սակայն, եթե ինչ-որ բանի այլընտրանք ես, ապա մեխանիկորեն դու գնում ես եղածին չհամաձայնելու ուղիով: Բայց այս հայտարարության ոչ թե այլընտրանք բառն էր հետաքրքրություն ներկայացնում, այլ այն, որ հասկացվում էր, որ ամեն դեպքում ԲՀԿ-ն չի լինելու ընդդիմություն, այսինքն կոալիցիայի մաս չկազմելը դեռևս չի նշանակում գնալ այնպիսի առճակատման կամ այնպիսի կտրուկ քաղաքական գործելակերպ ընտրել, ինչպիսին օրինակ ՀԱԿ-ինն էր ամբողջ նախընտրական ժամանակաշրջանում: Իսկ հետագայում թե ինչ կլինի, դա կապված է այն բանի հետ, թե ԲՀԿ-ն արդյոք կպահի մեկ տարի առաջ ստորագրած հուշագիրը, որով պարտավորվում էր 2013 թվականին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե` ոչ:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված հուշագրի գործել-չգործելը:
-Գործել-չգործելը պայմանավորված է օրինակ հետևյալ հանգամանքով` արդյոք ԲՀԿ-ի մուտքը ՀՀԿ-ի կողմից գլխավորվող կառավարություն ամբողջությամբ կբավարարի ԲՀԿ-ի ձգտումներին ու նկրտումներին: Շատ հնարավոր է, որ նախագահական ընտրություններից հետո լինի ուժերի նոր վերադասավորում: Այսինքն` կոալիցիա մտնելու շուրջ կայացած համաձայնությամբ ԲՀԿ-ն կարող է պաշտպանել նախագահ Սարգսյանի թեկնածությունը:

- Մինչև ընտրությունները հնարավոր համարո՞ւմ եք ԲՀԿ-ի կոալիցիա մտնելը:
-Մինչև ընտրությունները դա բացառված է: Սովորաբար նախագահական ընտրություններից հետո կառավարությունը թարմացվում է: Ընտրություններից հետո կառավարության թարմացումն անխուսափելի է: Եվ եթե ընտրությունների ժամանակ համագործակցություն եղավ թեկնածուի շուրջ, այդ դեպքում ընտրություններից հետո կլինի կոալիցիոն կառավարություն: Իսկ եթե թեկնածուի առաջադրման շուրջ համաձայնություն չեղավ, բնականաբար, ԲՀԿ-ն մինչև մյուս խորհրդարանական ընտրություններ կոալիցիայի կազմում չի լինի:

- Եթե անդրադառնանք խորհրդարանական մյուս ուժերին: Խոսվում է ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի կամ հենց նույն ԲՀԿ-ի միջև հնարավոր համագործակցային ձևաչափերի մասին: Դուք դա ռեալ համարո՞ւմ եք:
-Ոչ, դա ռեալ չեմ համարում, որովհետև չնայած այս ուժերը կոալիցիայի անդամ չեն, բայց իրենց վարքագծով և իրենց առաջնորդներով նրանք համատեղ «մեկ կաթսայում չեն կարող եփվել»: Այստեղ խոսքը ոչ միայն գաղափարական և գործելաոճի տարբերությունների մասին է, որոնք բավականին զգալի են, այլ նաև խոսքը հենց այն մարդկանց մասին է, որոնք գլխավորում են այդ ուժերը: Մեկ պառլամենտական դաշինքի մեջ հնարավոր չէ, որ համատեղ աշխատեն, ասենք, ՀԱԿ-ի, Դաշնակցության և Բարգավաճի պատգամավորները: Սրանք և´ իրենց հայացքներով, և´ իրենց սոցիալական դրությամբ, և´ իրենց գաղափարնելով, և´ իրենց ձգտումներով բավականին տարբերվում են: Մարդկային սուբյեկտիվ գործոնը շատ կարևոր է: Նույն ծրագիրը, նույն գաղափարախոսությունը միշտ չէ, որ հնարավոր են դարձնում քաղաքական ուժերի միավորումը: Բայց շատ հնարավոր է, որ ԱԺ-ում առանձին օրինագծերի քննարկման ժամանակ լինի համատեղ ընդդիմադիր դաշինք: Դա կլինի էպիզոդիկ համագործակցություն: Իսկ ռազմավարական համագործակցությունն անհնար է:
Մեծ ընդդիմադիր դաշինք հնարավոր չէ նաև այն պատճառով, որ իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն սրանցից ամեն մեկի հետ համագործակցում է և ունի նրանց վրա ազդելու լծակներ: Մասնավորապես այն, որ ՀՅԴ-ն բավականին երկար ժամանակ ՀՀԿ-ի հետ միասին եղել է կոալիցիայում, դաշնակցական մի շարք գործիչներ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել պետական համակարգում և այլն: Այնուհետև, բնականաբար, ընդդիմադիր դաշտում լիդեռության խնդիր կա, իսկ «Ժառանգությունն» ունի լուրջ ամբիցիաներ` համարվելու միակ ընդդիմությունը և ձգտում է առաջ անցնել ՀԱԿ-ից: Եվ մենք տեսանք, որ ընտրութուններից առաջ էլ չստացվեց այս երկու քաղաքական ուժերի համագործակցությունը: Շատ պատճառներ կան, որոնք հուշում են, որ ԱԺ-ում ՀՀԿ-ին ընդդիմադիր մեծ դաշինք չի գոյանա, բայց էպիզոդիկ համագործակցություն կարող է լինել:

- Պարոն Քեռյան, եթե անդրադառնանք ՀԱԿ-ի վարքագծին: ՀԱԿ-ը միշտ աչքի էր ընկնում քաղաքական ակտիվությամբ, բայց հիմա որոշակի պասիվություն է դրսևորում: Ինչո՞վ եք պայմանավորում:

-Դա պայմանավորված է ընտրության արդյունքներով: Որովհետև չստացվեց այն արդյունքը, որն իրենք սպասում էին: Եթե 2008 թվականին 300 կամ ավելի հազար ձայն ունեին, որոնք խորհրդարանական ընտրությունների դեպքում կարող էին ՀԱԿ-ին մինչև 30 տոկոս ձայն ապահովել, այժմ այդ ցուցանիշները բավականին համեստ են: Չմոռանանք, որ ՀԱԿ-ից մի զգալի հատված «Ազատ դեմոկրատների» տեսքով անջատվեց և հիմա «Ժառանգության» հետ է համագործակցում և ամեն մի քաղաքական ուժ, ինչքան էլ այն արդարացի կամ անարդարացի, հաջողակ կամ անհաջողակ լինի, միշտ ունենում է իր քաղաքական պիկը: ՀԱԿ-ի պիկը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, անցավ:

- Այսինքն, ՀԱԿ-ը ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու խնդի՞ր ունի
-Գիտեք, ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, ո՞վ կլինի Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմադիր թեկնածուն, և ովքե՞ր կմիավորվեն նրա շուրջ: Եթե ՀԱԿ-ը չկարողացավ նույնամասշտաբ կերպով մտնել ընտրական պայքարի մեջ ինչպես 2008 թվականին, ուրեմն պարզապես առաջիկա 4 տարում ավելի հանգիստ գործունեություն է ունենալու ԱԺ-ում: Բայց ՀԱԿ-ի մուտքը ես չեմ թերագնահատում, քանի որ սա միակ արմատական ընդդիմությունն է և նրանց գործունեությունը կնպաստի Հայաստանում ընդդիմության` որպես քաղաքական ինստիտուտի, կայացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}