Տիգրան Պետրոսյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն գրոսմայստերներ Լու Շանգլին (Չինաստան), Գենադի Տունիկը (Ռուսաստան) և Ալեքսանդր Իպատովը (Թուրքիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում