ՏՄՊՊՀ-ից վստահեցնում են, որ վերջին օրերին շաքարավազի շուկայում գների էական փոփոխություններ չեն արձանագրվել
Վերջին օրերին շաքարավազի շուկայում գների էական փոփոխություններ չեն արձանագրվել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը ներկայացնելով վերջին ամսվա ընթացքում շաքարավազի շուկայում ՏՄՊՊՀ-ի մոնիթորինգի խմբի իրականացրած ուսումնասիրությունները՝ նշեց, որ, մասնավորապես, «Երևան Սիթի» խանութներում մայիսի 2-ից հունիսի 7-ը 1 կգ շաքարավազը վաճառվել է 420 դրամով, իսկ օրինակ «Սթար» սուպերմարկետներում հունիսի 4-ին 1 կգ շաքարավազը վաճառվել է 440 դրամով, իսկ հունիսի 6-7-ին՝ 430 դրամ: «Այսինքն՝ ունենք 4-7 դրամի գնային տարբերություն, նույինիսկ՝ գների նվազում»,- ասաց նա:
Գ.Սահակյանը տեղեկացրեց, որ մայիսի 2-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում գների 5-10 դրամով բարձրացում արձանագրվել է ներմուծվող մթերքների՝ բրնձի, հնդկաձավարի, ոլոռի, ձեթի, կարագի, հավի մսի շուկաներում: Նրա խոսքերով՝ գնային տատանումները պայմանավորված են դոլարի արժեվորումով և ոչ միայն շաքարավազի շուկայում է գնային փոփոխություն եղել, այլ նաև ներկրվող որոշ ապրանքերի շուկայում: ՏՄՊՊՀ- մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ ներկրողները չեն կարող նախկինում բերված խմբաքանակը վաճառել փոփոխված գներով, քանի որ պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում և ՏՄՊՊՀ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում:
Նա նաև նշեց, որ Հանձնաժողովի մոնիթորինգի խմբի կողմից կատարված ամենօրյա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տեղական արտադրության որոշ ապրանքների գներ 60-70 դրամով նվազել են:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շաքարավազի հանրապետական միջին գինը 2012թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու