Մահմուդ Ահմադինեժադ. Իսրայելը նման է քաղցկեղի, որը պետք է ոչնչանա
Իսրայելը նման է քաղցկեղի, որը պետք է ոչնչանա:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը «Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Ահմադ Ջեբրայիլի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իսրայելը տարածաշրջանի երկրների ամենավտանգավոր թշնամին է:
Մ.Ահմադինեժադի խոսքով՝ վերջին շրջանում Իսրայելը վտանգավոր կացության մեջ է ընկել, ուստի Արևմուտքի, մասնավորապես՝ԱՄՆ-ի գլխավոր նպատակն Իսրայելին պաշտպանել է:
Նախորդող տեղեկատվություն՝ «ՖԱՐՍ». Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին
Իրանական կայք. Ադրբեջանն Իրանի թշնամու ոտքերի տակ կրկին կարմիր գորգ է փռել