ԻՏՁՄ տնօրեն. «Տարեկան արտագաղթում է 400-500 մասնագետ. աճի տեղ չունեն»
«Պատիվ չի բերում, որ Միջազգային տնտեսության կենտրոնի վարկանիշով Հայաստանը 94-րդ տեղում է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ըստ բանախոսի` ոլորտի նպատակը պիտի լինի այն, որ ժողովուրդը կիրառի բարձր տեխնոլոգիական արտադրանքը` բարելավելով կենսապայմանները, այլ ոչ թե ժամանցի ձև դիտարկի դա: Այդ տեսանկյունից նա կարևորեց ձեռնարկությունների քանակի և ծառայությունների թվի մեծացումը:
«Բիզնեսի առումով խնդիր ունենք, մեր տեխնոլոգիական ոլորտի 70 տոկոսը աշխատում է արտահանման վրա, 30 տոկոսի երկու երրորդը սպասարկում է կոնկրետ սեկտորներ»,- նշեց ԻՏՁՄ տնօրենը և հավելեց, որ ոլորտին արդեն չի բավարարում Հայաստանի ձեռնարկությունների քանակը, որպեսզի տեղական շուկան սպասարկեն:
«Տեղական շուկա սպասարկելը չի նշանակում, որ լուծում ունեն, կարելի է միանգամից դա կիրառել: Դա նշանակում է, որ նախ պետք է բացատրել պատվիրատուին, որ այդ լուծումը այդ լուծումը պետք է ստեղծել, ներդնել, սովորեցնել օգտագործման կարգը պատվիրատուի անձնակազմին: Պետք է բավականին հմտություններ ունենալ, որ այդ ներդրումը ապահովվի», - նշեց նա:
Հիշեցնելով, որ 2018 թվականին նախատեսված է ունենալ 20 000 մասնագետ և ոլորտի ձեռնարկությունները հասցնել 1000-ի` Կարեն Վարդանյանը նշեց, որ առանց պետության ակտիվ դերակատարության այս նպատակակետին ոլորտը կհասնի միայն կիսով չափ:
«Ներկայումս մենք ունենք տարեկան 30 տոկոսի աճ, իսկ ճգնաժամի տարիներին ունեցել ենք 17 տոկոս»,-նշեց բանախոսը:
ԻՏՁՄ տնօրենի խոսքով, ՏՏ ոլորտի համար մեծ նշանակություն ունի ոչ միայն պետության դերակատարության մեծացումը, այլ նաև մասնավոր հատվածի կողմից ներդրումները, սակայն շատ հաճախ բիզնեսի սեփականատերերը չգիտեն, որ բարձր տեխնոլոգիական արտադրանքի միջոցով հնարավոր է բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը և հնարավորությունները:
Միաժամանակ բանախոսը նաև մտահոգություն հայտնեց, որ տարեկան կտրվածքով նկատվում է ոլորտի փորձառու մասնագետների արտագաղթի մեծացում:
«Տարեկան, արտագաղթում է 400-500 մասնագետ, բայց պատճառները ոչ միայն ֆինանասական են, այլ նաև կայանում են աճի տեղ չունենալու մեջ», - նշեց նա: ԻՏՁՄ տնօրենի կարծիքով, ոլորտի լճացումը բացառելու համար անհրաժեշտ է ապահովել մրցակցություն` զարկ տալով տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին