Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է
Երեկ` ժամը 15:30-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հունիսի 8-ին «Ղազախ-Սագուրամո» 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին տեղեկացրեցին «Հայռուսգազարդ» ընկերությունից:
Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` հունիսի 8-ին ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
«ՀայՌուսգազարդ» ընկերության հաղորդմամբ, վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են