Թուրքիայում բացվել է հայ ճարտարապետներին նվիրված ցուցահանդես
Թուրքիայի Բաքըրքյոյ քաղաքի արվեստի և երաժշտության տանը բացվել է ցուցահանդես` նվիրված Օսմանյան տիրապետության շրջանում հանրահռչակ դարձած հայ ճարտարապետական գերդաստանի` Պալյանների արժեքավոր մշակութային ժառանգությանը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի`Բաքըրքյոյի քաղաքապետ Աթեշ Ունալ Էրզենի նախաձեռնությամբ բացված այդ ցուցահանդեսը տևելու է մինչև հուլիսի 2-ը: Ցուցահանդեսի բացմանը թուրք քաղաքական և կուսակցական գործիչներից բացի մասնակցել են նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիների հոգևորական և ուսուցչական դասից:
Պալյանների ճարտարապետական գերդաստանի տաղանդավոր ներկայացուցիչները բազմաթիվ կոթողներ են կերտել Թուրքիայում և մեծ դեր ունեցել հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) շինարարության զարգացման և ճարտարապետական ուրույն դիմագիծ տալու մեջ:
Իրենց ստեղծած եզակի կառույցներով Պալյանները ոչ միայն անջնջելի հետք են թողել Օսմանյան վերջին շրջանի արքունի և հանրային ճարտարապետական շինությունների վրա, այլև որակական նոր և ավելի բարձր աստիճանի հասցրել ճարտարապետությունն ու շինարարական արվեստն ընդհանրապես: Պալյան ճարտարապետները մեծ հռչակի հասան հատկապես օսմանյան սուլթանների համար իրենց կառուցած շքեղ պալատներով ու ապարանքներով, որոնք տեղակայված են Բոսֆորի ափերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում