Դավութօղլու. Կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը Ստամբուլում կայանալիք համաժողովին
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե, որպես հիմնադիր և կազմակերպիչ երկիր, Թուրքիան կարևորում է Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությունը Ստամբուլում կայանալիք տնտեսական համաժողովին: Այս մասին հայտնում է թուրքական«Սոնդաքիքա» (Sondakika) լրատվականը:
«Հույս ունենք, որ տնտեսական համագործակցության սահմանները կընդլայնվեն»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացրել էր, որ Թուրքիան, որպես «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության» ներկայիս նախագահող երկիր, հունիսի 26-ին պատրաստվում է Ստամբուլում անցկացնել արտգործնախարարների խորհրդաժողով:
Ըստ «Զաման»-ի` պաշտոնական Անկարան վերոնշյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: