«ՖԱՐՍ».Նովռուզ Մամեդովն, Իրանի դեմ Ադրբեջանի կատարած ստոր և թշնամական քայլերն աչքաթող անելով, անհիմն Թեհրանին է մեղադրում
Նովռուզ Մամեդովն, Իրանի դեմ Ադրբեջանի կատարած ստոր և թշնամական քայլերն աչքաթող անելով, անհիմն Թեհրանին է մեղադրում:
Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովռուզ Մամեդովն, «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի դեմ Ադրբեջանի կատարած ստոր և թշնամական քայլերն աչքաթող անելով, Թեհրանին է մեղադրել իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության առաջացման մեջ:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը գրում է, որ Ն. Մամեդովն այն պարագայում է նման հայտարարություն անում, երբ վերջերս Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց Ադրբեջանին, նշելով, որ իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչությունների ժամանակ Բաքուն համագործակցել է իսրայելական «Մոսսադի» հետ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ բացի վերոնշյալից, Ադրբեջանը կեղծում է Իրանի պատմությունը, տարածքային պահանջներ ներկայացնում, առաջկցություն է ցուցաբերում՝ հակաիրանական անջատողական ուժերին:
Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել:
Ի նշան բողոքի, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին մայիսի 21-երեկոյան լքեց Ադրբեջանը և միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձավ Իրան:
Հաջորդ օրն Իրանի ԱԳՆ կանչվեց Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպանին ներկայացրեց իրանական կողմի բողոքի նոտան:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանի մշակույթի նախարարություն. Ադրբեջանի Հանրապետությունը գողանում է Իրանի մշակութային արժեքները