էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացվեն ԴիջիԹեք Բիզնես ֆորումի ընթացքում
5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), Պաշտոնական Տեղեկագիրը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգը և ապրանքների էլեկտրոնային բաց թողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ ներկայացվելու են ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների վերջերս թողարկված պաշտոնական ինտերնետային կայքերը:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կներկայացնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը:
Ֆորումը տեղի կունենա հունիսի 15-16-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի մուտքը միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով է, որպեսզի միջոցառում այցելեն հիմնական թիրախային խմբերը` գործարարները, տեխնոլոգիական լուծումներով և ներդրումներով հետաքրքրվող անձիք և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տոմսերի արժեքը սինվոլիկ է` 5.000 ՀՀ դրամ:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին