Ֆրանսիայի զինվորները «ցտեսություն» կասեն Աֆղանստանին հուլիսին
Ֆրանսիան կսկսի Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման գործընթացը հուլիսին ու կավարտի այն մինչ տարեվերջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«ԲիԲիՍի»-ն գրում է, որ այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ Կապիս նահանգում ՆԱՏՕ-ի շարասյունի վրա մահապարտի հարձակման հետևանքով զոհվել էր չորս, վիրավորվել հինգ ֆրանսիացի-զինվորներ: Նշենք, որ ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Թալիբան» շարժումը:
Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրս բերումը Օլանդի նախընտրական խոստումներց մեկն էր:
Ի դեպ, այսօր Աֆղանստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում