Ռաքել Դինքը դստեր հետ հյուրընկալվել է Գյումրիում
«Գյումրի բաց քաղաք» խորագրի ներքո օրերս Գյումրիում անցկացվել են մի շարք միջոցառումներ:
Ինչպես պարզաբանում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից, միջոցառումների նպատակը և իմաստը Գյումրի և Կարս քաղաքների միմյանց այդքան մոտ ու այդքան հեռու գտնվելու և պետությունների ու քաղաքների միջև վաղուց գոյացած անջրպետը հոգևոր մշակութային կապերով վերականգնելու, համագործակցության նոր եզրեր փնտրելու մի փորձ էր ընդամենը: Իսկ ընտրվել էր Գյումրին, քանի որ բոլոր ժամանակների համար Գյումրին եղել և կմնա երկխոսությունների ամենահարմար խաչմերուկ:
Աղբյուրի հաղորդմամբ, նախ Գյումրու «Հոկտեմբեր» կ/թ-ում բացվել է լուսանկարների ցուցահանդես նվիրված Գյումրի և Ղարս քաղաքների սոցիալ-տնտեսական, մշակութային, կուլտուր կենցաղային կյանքի արտացոլմանը: Միջոցառման հրավերը ընդունել և մասնակցել են ՀՀ-ում Արգենտինայի, Գերմանիայի, Շվեցարիայի դեսպանները, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսը, մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն անդրադարձել է միջոցառմանը հրավիրված Ստամբուլի «Ակոս» թերթի նախկին խմբագիր թուրք ազգայնամոլների դավադրության զոհ դարձած Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, ի դեպ վերջինս Գյումրի էր այցելել դստեր հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, հնչել են տարբեր ելույթներ հայ-թուրքական համագործակցության խթանման հարցում Գյումրի-Կարս հարաբերությունների ամրապնդման կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև տարբեր տեսակետներ և կարծիքներ, ցավոք իրականությունը ցույց է տալիս հակառակը, և ինչին հասնելու համար կրկին պետք է արձանագրենք, որ պետք է ժամանակ:
Ելույթներից հետո միջոցառման մասնակիցները դիտեցել են ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը, որը պատմում էր 1915 թվականին Թուրքիայից մազապուրծ եղած ուդագործ Հովհաննես Մուրադյանի մասին, ում թոռը պատահական գալիս է Պոլիս և գտնում և այն տունը որտեղ ապրել է իր պապը և այն արհեստանոցը, որտեղ իր պապը պատրաստել է ուդ:
Ֆիլմի դիտումից հետո միջոցառման մասնակիցները Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի միջոցներով վերանորոգված Ղարս-վիլլա «Խաղաղության և զարգացման միջազգային կենտրոնում» հյուրերին հյուրասիրել են ավանդական հայկական խորոված, որից հետո այցելել են Գյումրու Գեղեցիկ արհեստների տուն` Բոտեգա, նախկին «Պոլոզ Մուկուչ» խաշարանի շենքը ևս տրամադրվել է Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանին:
Գյումրու քաղաքապետի որոշմամբ Բուլվարային փողոցի մի հատված ևս տրամադրվել է Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանին, որը վերջիններս դարձրել են «Ողջ աշխարհի արդարների պարտեզ»: Այստեղ Ռաքել Դինքն իր ձեռքով տնկել է Հրանտ Դինքի հիշատակի ծառը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում