Կարեն Վարդանյան. ՏՏ նախարարության մասին խոսք չկա. ՀՀ Նախագահին սխալ էին փոխանցել անվանումը
«ՏՏ նախարարության մասին խոսք չկա: Մենք Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել ենք ինովացիաների ներդրման նախարարության անհրաժեշտության ստեղծման մասին», - այսօր ասուլիսի ժամանակ պարզաբանեց Ինֆորմացիոն տեխնոլոգաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ըստ բանախոսի, երկրի ղեկավարին առաջարկը` որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն է փոխանցվել սխալմամբ:
«Իմ կարծիքով, նախարարությունը պետք է լուծի մի քանի խնդիր.պետք է միասնական դարձնի պետական կառավարման էլեկտրոնային համակարգերը, լուծի ռազմարդյունաբերության կիբերզորքերի խնդիրը, պայմաններ ստեղծի տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման համար, խթանի տնտեսության տարբեր ոլորտներում տեխնոլոգիաների ներդրումը: Քանի որ այդ խնդիրները բաշխված են տարբեր նախարարությունների միջև, շատ անգամ լուծումները շատ ուշ են ստանում, և դա է պատճառը որ մենք բարձրացրեցինք նախարարության ստեղծման հարցը, և շատ լավ է, որ կա հանրային քննարկում», - ասաց Կարեն Վարդանյանը:
Բանախոսը նաև նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե պետական նման մարմնի ստեղծումը կարող է հանգեցնել նրան, որ որոշ պաշտոնյաների ոչ բարեխիղճ ձեռքով ոլորտի առաջընթացը կձախողվի: «Պետք է կանխավ զերծ մնալ նման հոգեբանությունից: Եթե ամեն ինչ նման կերպ դատենք, էլ ինչին է պետք մեզ պետականություն», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին