Hurriyet. Հայոց ցեղասպանության թեման Քնեսեթի օրակարգում
Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, հունիսի 12-ին Հայոց ցեղասպանության թեմայով քննարկում կանցկացվի:
Թուրքական «Հյուրրիյեթ»(Hurriyet) պարբերականը, հղում տալով իսրայելական «Haaretz» թերթին, տեղեկացնում է, որ Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլին դրական է արձագանքել սոցիալ –դեմոկրատ «Մերեց» կուսակցության անդամ, պատգամավոր Զահավա Գալ-Օնի` Հայոց ցեղասպանության թեմայով բաց քննարկում անցկացնելու առաջարկին:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի խորհրդարանի օրակարգում եղել է նաև 2011-ի դեկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան