Մեսսի. «Երազում եմ դառնալ աշխարհի չեմպիոն»
Բրազիլայի հավաքականի հետ ընկերական խաղում 4:3 հաշվով տոնած հաղթանակն ուրախացրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիին, սակայն դրանից նա ամենևին չի կորցրել գլուխը: Մեսսին երազում է դառնալ աշխարհի չեմպիոն` միաժամանակ գիտակցելով, որ դրա համար երկար ու ծանր ճանապարհ է պետք անցնել:
«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հանդես գանք աշխարհի առաջնության եզրափակչում: Բայց եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես բրազիլացիների դեմ, ապա մեր հնարավորությունները կկրկնապատկվեն: Երազում եմ դառնալ աշխարհի չեմպիոն, բայց այդ նպատակին հասնելու համար պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ»,- ասել է Մեսսին:
«Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստը նաև մեկնաբանել է Դիեգո Մարադոնայի այն կարծիքը, ըստ որի` Լիոնելին, որպես Արգենտինայի հավաքականի ավագի, պակասում են առաջատարի որակները:
«Ես երբեք չեմ վիճում ուրիշների հետ: Պարզապես ինքս ինձ նվիրում եմ ազգային հավաքականին: Խաղընկերներիս գովասանքն էլ բավարար է, որ հպարտությամբ լցվեմ»,- ասել է Լեոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա