Մոսկվայում կրակել են Հայաստանի քաղաքացիների վրա
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հարավային շրջաններից մեկում անծանոթ անձնաց կողմից կրակ է բացվել Հայաստանի երկու քաղաքացիների ուղղությամբ: «Lifenews»-ի փոխանցմամբ, անհայտ դրդաապատճառներով անծանոթների և ՀՀ քաղաքացիների միջև նախ վեճ է ծագել, այնուհետև ծեծկռտուք, որն էլ ավարտվել է գազային ատրճանակից կրակի արձակմամբ:
ՀՀ երկու քաղաքացիներն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցի մեկը վիրավորվել է որովայնի շրջանում, մյուսը՝ դեմքի և ոտքի:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Միջադեպի հանգամանքները ճշտվում են: