Մոուրինյո. «Խավիի, Ինյեստայի և Ֆաբրեգասի համագործակցությունն արդյունավետ չի կարող լինել…»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկա էր Եվրոպայի առաջնության Իսպանիա-Իտալիա (1:1) հանդիպմանը, կիսվել է տպավորություններով:
«Խավիի, Ինյեստայի և Ֆաբրեգասի համագործակցությունն արդյունավետ չի կարող լինել, եթե չկա մեկը, ով վտանգ կարող է ստեղծել Բուֆոնի դարպասի մոտ: Այո, Իսպանիայի հավաքականը միջին օղակում մեծ աշխատանք է կատարել, սակայն թիմն առաջ գնալ չէր կարողանում: Հարձակման գծում վտանգ ուղղակի չկար:
Ինչ վերաբերում է Իտալիայի հավաքականին, ապա այս ընտրանին շատ առաջ կարող է գնալ: Իսպանացիները չէին կարողանում կանգնեցնել Պիրլոյին, ով մեծ խնդիրներ էր առաջացնում: Բացի այդ, կարող եմ ասել, որ Դե Ռոսսիին համարում եմ իտալացի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա