Հայտնի են Ա. Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցների անունները
Հայտարարվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի 3-րդ փուլի` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս տարի մրցույթի մասնակիցները բավականին ուժեղ երաժիշտներ են և մրցույթի ժուրին դժվար ընտրության առջև էր կանգնած:
Մրցույթը գնալով ավելի թեժ ընթացք է ստանում:
Եզրափակիչ փուլ են անցել`
Թանաբե Այակո – Ճապոնիա
Քրեֆթ Ջոանա Էմիլիա – Լեհաստան
Նակամուրա Դայչի – Ճապոնիա
Ռուդին Ֆյոդր – Ֆրանսիա/Ռուսաստան
Միլյուկով Պավել – Ռուսաստան:
Նշենք, որ սկսած 2003թ.-ից հունիսի 6-13 Երևանում անց է կացվում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Ի սկզբանե մրցույթը ուղղված էր երեք մասնագիտություններով`դաշնամուր, ջութակ և թավջութակ, շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը, բայց 2011թ.-ից դրան մասնակցության իրավունք ընձեռնվեց նաև երիտասարդ կոմպոզիտորներին:
Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ Մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
Վերջինիս կազմի մեջ են մտնում համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են ՀԽ փոխնախագահներ Սերգեյ Սարաջյանն ու Լյուսի Իշխանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Նունե Սարգսյանը, Վալերի Գերգիևը, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա և Քշիշտոֆֆ Պենդերեցկիները, պրոֆեսոր Էդուարդ Միրզոյանը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, այլ նշանավոր անձինք: 2008 թ.-ին հոգաբարձուների խորհրդի հերթական հանդիպման ընթացքում ընտրվում է նոր նախագահ`ԱՊՀ-ՀՀՄՀ գործադիր տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը:
Մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է` այն ներառում ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Բելգիայից եւ այլ երկրներից:
Մրցույթի անցկացման յոթ տարինորի ընթացքում դրա կազմում են եղել այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջասփեր Փերրոթը(Մեծ Բրիտանիա), Լյուսի Իշխանյանը(ԱՄՆ), Ալեքսանդր Սոկոլովը (Ռուսաստան), Չուն Պանը (Չինաստան), Սվետլանա Նավասարդյանը (Հայաստան), Ռուստեմ Այրուդինով(Մեծ Բրիտանիա) և այլն: Նման անունների առկայությունը երաշխավորում է մրցույթի ընթացքի անկողմնակալությունը և սահմանում է դրա կարգավիճակը ու բարձր մակարդակը:
Նախորդող հրապարակում`
«Նա մի մեծ երեխա է` մասամբ միամիտ, շուտ վիրավորվող»… Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները