ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր ծառայությունների հասանելության շրջանակները TelCell վճարային տերմինալների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հասանելիության շրջանակները TelCell վճարային տերմինալների միջոցով` այսուհետ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով կատարել իրենց ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարումները TelCell վճարային տերմինալների միջոցով: Ծառայությունը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված TelCell ընկերության շուրջ 800 տերմինալներով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հետամուտ է իր հաճախորդներին առաջարկել վերջիններիս շահերին միտված նորարական լուծումներ: TelCell ընկերության հետ գործարկված այս նոր նախագիծը մենք գնահատում ենք որպես հաջող համագործակցության վկայական: Ավելի վաղ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» TelCell ընկերության հետ համատեղ մեկնարկել էր քարտային/բանկային հաշիվների համալրման ծառայությունը, որը վայելում է մեծ պահանջարկ Բանկի հաճախորդների շրջանում: Այս դեպքում մենք ևս վստահ ենք, որ վարկերի մարման գործընթացը նույնպես կվայելի մեծ ժողովրդակայնություն, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կատարել վճարում օրվա ցանկացած ժամի` առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը:
TelCell տերմինալների միջոցով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում` երկրի բոլոր հասարակական վայրերում: Անվտանգության տեսանկյունից գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու