Ա.Աշոտյան. «Քննությունների օբյեկտիվությունն անհամեմատ բարձրացել է»
Բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացվող պետական ավարտական քննությունների օբյեկտիվությունն անհամեմատ բարձրացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով՝ սահմանվել էր նոր կարգ, որը ենթադրում էր ավարտական քննությունների արդյունքների բողոքարկում, ձայնագրում, իսկ որոշ դեպքերում` անգամ տեսագրում: «Այս որոշումից հետո ուսանողների և դասախոսների կողմից հիմնականում դրական արձագանքներ են հնչել: Կարծես թե ՝ օբյեկտիվ քննության անցկացման մթնոլորտ է ստեղծվել»,- ասաց Ա.Աշոտյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ավարտական քննությունների անցկացման հետ կապված ոչ բոլոր խնդիրներին է լուծում տրվել: Այդ պատճառով էլ, ըստ Աշոտյանի, բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ ասվել է, որպեսզի առաջարկություններ տան, թե ինչպես վերանայել քննական կարգը, նույնը արվել է նաև ուսանողական կազմակերպություններին: «Համոզված եմ, որ հաջորդ տարի էլ ավելի լավ կլինեն և ավարտական, և ընդունելության քննությունները: Ես շատ ուրախ եմ, որ այս տարի հասարակությունը չի ապրում ընդունելության քննություններով: Զարմանալ է, որ այս տարի այդքան բնականոն, աննկատ է ընթանում այս գործընթացը: Առաջին անգամ եմ տեսնում, որ քննություններն ընթանում են նման հանգիստ մթնոլորտում, ծնողները նույնպես շատ հանգիստ են, լարվածություն չկա»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ բոլոր այն դիմորդները, ովքեր կհաղթահարեն նվազագույն դրական շեմը, նրանք անպայման բուհ կընդունվեն:
Հարցին, թե մեզ պետք են այդքան շատ ուսանողներ, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ զարգացած երկրներում բուհական կրթություն ստանում են երիտասարդների 50%-ը. եվրոպական միջին ցուցանիշը քառասուն տոկոս է, իսկ Հայաստանում այն 37 տոկոս է, որը, ըստ Աշոտյանի, լավ ցուցանիշ է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին