Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները
Երևան քաղաքի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ամրագրված 975 հուշարձաններից 14-ը 2004թ. հուշարձանների տեղափոխման պետական ծրագրի շրջանակներում պետք է ապամոնտաժվեին: Այդ 14 հուշարձանների մեջ է մտնում նաև Տերյան փողոցի 11-13 հասցեում գտնվող Աֆրիկյանների 19-20-րդ դարերում կառուցված շենքը:
«Տերյան փողոցի 11-13 հուշարձան-շենքն ընդգրկված է 2004 թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ կառավարության N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և, համաձայն նույն որոշման 2-րդ հավելվածի, այն ենթակա է ապամոնտաժման և տեղափոխման: 2006 թ. հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Պուշկին-Տերյան փողոցներին հարող տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման կապակցությամբ և խնդրել մասնագիտական կարծիք տալ ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի և էսքիզային նախագծի վերաբերյալ: Քաղաքաշինական ծրագրերի փոփոխման պատճառով և կառուցապատողի խնդրանքով հարցին ընթացք չի տրվել: Ներկայում հուշարձան շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքներ:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հուշարձանի տեղափոխման և մեկ այլ վայրում վերականգնմանն առնչվող գործընթացները, որոնք կանոնակարգված են ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգով, հնարավոր է իրականացնել միայն հուշարձանի վերականգնման (վերստեղծմանը) համար հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում՝ հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը:
Վերը նշված փաստաթղթերի դեռևս մշակված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ մշակույթի նախարարությունն առ այսօր որևէ այլ գործառույթ չի իրականացրել»,- նշված է մշակույթի նախարարության տեղեկույթում:
Նախորդող նորություններ` «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան