Բրյուսովի ռեկտորի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտարարել (լուսանկարներ)
Այս պահին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում շարունակվում է ԵՊԼՀ Խորհրդի նիստը, որի ընթացքում կանցկացվեն ռեկտորի ընտրություններ: Ինչպես Panorama.am-ին հայտնել էին բուհի մամուլի ծառայությունից, խորհրդի նիստը փակ է, կարող են մասնակցել միայն Խորհրդի անդամները:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ռեկտորի թափուր մնացած պաշտոնի համար մրցույթին մասնակցող թեկնածուներից` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը նիստի ընթացքում ինքնաբացարկ է հայտարարել և հեռացել դահլիճից: «Պայքարը» շարունակում է մյուս թեկնածուն` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը (ներկայումս` բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար):
Մինչ նիստը շարունակվում է, համալսարանի դասախոսները, հիմնականում կանայք, խմբվել են մուտքի մոտ` ծաղիկներով դիմավորելու նորընտիր ռեկտորին:
Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն աշխատանքից ազատվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` երկու խիստ նախազգուշացում ստանալուց հետո:
Նախորդող նորություն` Այսօր կընտրեն Բրյուսովի ռեկտորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան