Դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում: Խորհրդարանական ընտրություններում ապրած խոր հիասթափությունից հետո մի շարք դաշնակցականներ, ասում են, որոշել են ընդհատակ անցնել: Նրանք չեն ուզում խառնվել ո´չ դաշնակցական, ո´չ էլ քաղաքական գործերին ընդհանրապես: Եվ դա է պատճառը, որ ոչ այնքան հայտնի դաշնակցականներ, բայց խոշոր գործարարներ Աշոտ Ափոյանն ու Կառլեն Գևորգյանը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հին ընկերներին նախապես ակնարկել են, որ իրենց կողմից ֆինանսավորումներ չեն լինելու: Երկու գործարարների ետ քաշվելու պատճառը կարելի է ասել գրեթե նույնն է. երկուսն էլ պատգամավորի մանդատ չեն ստացել կամ գոնե լավ պաշտոնի տեր չեն դարձել: Փոխարենը, շինարարական մեծ ընկերություն ունեցող Կառլեն Գևորգյանը կարողացել է «լեզու գտնել» քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու պատվեր ստացել` մայրաքաղաքի նստարանները կառուցելու ու լուրջ եկամուտներ ստանալու համար: Իսկ ինչ մնում է դաշնակցության նախագահականի հավակնություններին ու անհրաժեշտ ֆինանսներին, ապա ասում են, որ հին ընկերները կարծես թե լուրջ անակնկալ են ունենալու 2013-ի հետ կապված»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները