Չինաստանը կկառուցի 70 օդանավակայան
Չինաստանը պլանավորում է մինչև 2015 թվականը երկրում կառուցել 70 նոր օդանավակայան ու վերանորոգել ևս 101-ը: Այս մասին, ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Լի Ցզյասյանը: Ի դեպ, անցյալ տարվա տվյալներով, երկրում գործում էր 180 օդանավակայան:
Բացի այս, չինական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են ամեն տարի գնել ավելի քան 300 նոր ինքնաթիռ: Ակնկալվում է, որ երեք տարուց Չինաստանի ինքնաթիռների պարկը կունենա ավելի քան չորս հազար ինքնաթիռ (այսօրվա 1764-ի դիմաց:)
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են