«Հուշարձանը չի քանդվելու- ով ա կասկածում»... Փակ շուկա (տեսանյութ)
«Հուշարձանը չի քանդվելու- ով ա կասկածում»: Նման տեղեկատվական, մի քիչ էլ ահաբեկող գրություն են անհայտ մարդիկ թողել Ծածկած շուկան շրջանակի մեջ առած երկաթյա պարսպի վրա:
Հիշեցնենք, որ Ծածկած շուկայի սեփականտերն այժմ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
Ինչպես այսօր հայտնի դարձավ, Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը պետք է ներկայացնի հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը` պահպանելով հուշարձանի արտաքին և ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական և ծավալատարածական լուծումները:
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանը համատեղ իրավական ակտով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը /հանձնաժողովի նախագահ՝ «Հայաստանի Ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մինասյան/ նախօրեին ավարտել է իր աշխատանքները:
Համաձայն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, 2012թ. մայիս ամսվա ընթացքում հաստատված նախագծից դուրս կատարվել են աշխատանքներ՝ ընդլայնելով թույլ տրված հողային աշխատանքների սահմանը՝ ընդհուպ մինչև հիմքերի եզրագիծը, բացի այդ քանդվել են որոշ միջհարկային ծածկեր, որոշակի խախտելով շինության կայունությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին