Նախատեսվում է ընդլայնել պետության կողմից ճանաչված մասնագիտությունների ցանկը
«Բարձրագույն կրթական ծառայությունների և աշխատաշուկայի միջև կապը դեռ ցանկալիից հեռու է, այդ պատճառով էլ վերանայում ենք բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ մինչև նոյեմբեր նպատակ ունեն վերամշակել, փոփոխել մասնագիտությունների ցանկը: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել պետության կողմից ճանաչված մասնագիտությունների ցանկը, որպեսզի մասնագիտությունները համապատասխանեն աշխատաշուկային: «Այսօր բուհերում կան մասնագիտություններ, որոնցով ոչ միայն պահանջարկ չկա, այլ դրանք գոյություն չունեն աշխատաշուկայում: Կյանքը շարունակվում է, առաջ են գալիս նոր մասնագիտություններ, որոնց սպասարկման համար պետք է համապատասխան կրթական ծառայություն մատուցել»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Հարցին, թե Հայաստանում այսօր որոնք են պահանջված մասնագիտությունները, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս տարի ուսումնասիրություն չեն իրականացրել, բայց ընթացքի մեջ է Համաշխարհային բանկի կրթություն-աշխատաշուկա կապի հետ կապված զեկույցը: Արդյունքում, պարզ կդառնա, թե որոնք են պահանջված մասնագիտությունները:
«Ւմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը գործատուի ներգրավումն է կրթության ոլորտում: Եթե այսօր 1000 խոշոր հարկատուներից յուրաքանչյուրը ներգրավվի ուսումնական հաստատության առօրյա աշխատանքի մեջ, թելադրի, օգնի մեզ ձևավորել կրթական բովանդակությունը, ապա մեզ շատ ավելի հեշտ կլինի աշխատել»,- նշեց Ա.Աշոտյանը:
Նա օրինակ բերեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործատուներին, ովքեր համագործակցում են ԿԳ նախարարության հետ և բուհի շրջանավարտների ի համար աշխատատեղ ապահովում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին