Էրդողանը դեմ է աբորտին, Թուրքիայի 55.5 տոկոսը` կողմ
Թուրքիայում շարունակում է աճել հասարակական դժգոհությունը (մասնավորապես կանանց շրջանում) հղիության արհեստական ընդհատումը և կեսարյան հատումն արգելելու մասին իշխանությունների ներկայացրած օրինագծի դեմ: Այդ հարցում իրավական սահմանափակումներ մտցնելու նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Մինչ հազարավոր թուրք կանայք բողոքի միջոցառումներ են կազմակերպում և դժգոհություն հայտնում այդ օրինագծի դեմ, Էրդողանին պարզում` «Ձեռքերդ հեռու իմ մարմնից», «Իմ մարմինը, իմ ընտրությունը» գրությամբ պաստառներ, Էրդողանը հայտարարում է, որ ամեն գնով հասնելու է այդ օրենքի հաստատմանը:
Ըստ «CNNTurk» լրատվականի` Թուրքիայում արդեն հասարակական կարծիքի ուսումնասիրման սոցհարցում է անցկացվել, և արդյունքներից պարզ է դարձել, որ թուրքերի 55.5 տոկոսը դեմ է արտահայտվել հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքի նախագծի դեմ:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում գործող օրենքի համաձայն` (սկսյալ 1983-ից) կանայք իրավունք ունեն արհեստական ճանապարհով ընդհատել իրենց հղիությունը միայն այն դեպքում, երբ դրա ժամկետը չի գերազանցում 10 շաբաթական հատվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում