Աշխատանքից ազատվել է Էդ. Մադաթյանի եղբայրը. Նա ՕԵԿ-ի համար անհրաժեշտ ձայներ չի ապահովել
«Հրապարակի» փոխանցմամբ` ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից: Թերթին հասած լուրերով, նրան ազատել են աշխատանքից, և դա պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա և իր եղբոր` Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով: Ըստ թերթի, ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել: Էդուարդ Մադաթյանը երեկ չի պատասխանել թերթի հարցերին` ասելով, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատել է թերթի տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել` «այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով», իսկ մայիսի 14-ին ազատվել է աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները