Իբրահիմովիչ. «Դա չպետք է տեղի ունենար»
Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին տխրեցրել է «Եվրո-2012»-ի խմբային փուլում Ուկրաինայի ընտրանու հետ խաղում գրանցված արդյունքը: Հիշեցնենք, որ Զլատանն առաջինն է բացել հաշիվը, որից հետո Շևչենկոյին հաջողվել է 2 անգամ խոցել շվեդների դարպասը:
«Հիմա մեզ համար շատ դժվար է: Չպետք է պարտվեինք: Ունեինք հաջողության հասնելու լավ հնարավորություններ: 1:0 հաշվով հաղթում էինք մրցակցին, հետո հաշիվը դարձավ 1:1, այնուհետև` 1:2: Դա չպետք է տեղի ունենար, բայց առջևում դեռ 2 հանդիպում կա: Պետք է փորձենք հետ բերել կորցրածը:
Առաջին խաղակեսում փոքր-ինչ նյարդայնանում էի, սակայն 2-րդը լավ սկսեցի: Մենք ուժեղ էինք և լավ էինք աշխատում գնդակի հետ: Սրանում է ֆուտբոլի էությունը. ամեն ինչ քեզ մոտ կարող է լավ ստացվել, բայց հետո բաց ես թողում գոլ, որին հետևում է 2-րդը:
Հիմա անհրաժեշտ է սթափվել: Առջևում Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումներն են, և մենք կարող ենք հանդես գալ ավելի լավ, քան առաջին խաղում: Մենք պարզապես կպատրաստվենք այդ հանդիպումներին և կլինենք ուժեղ ու համարձակ: Մեկ խաղով ոչինչ չի որոշվում»,- ասել է Իբրահիմովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա