ՕԵԿ-ը դեռ դժգոհ է ընտրությունների արդյունքներից. Կառավարության կազմի շուրջ վերջնական որոշում չկա
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, կառավարությունը պատրաստվում է իր ծրագիրն ԱԺ ներկայացնել հունիսի 20-ից հետո, հավանաբար հունիսի 21-ին: Մինչ այդ ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես հաստատվելու է կառավարության կազմը: ՀՀԿ ԳՄ հերթական նիստը սպասվում է հունիսի 14-ին: Թերթի աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ դեռևս վերջնական որոշում չկա նախարարական պորտֆելների շուրջ: «Մի կողմից դեռ չեն ավարտվել ՕԵԿ-ի հետ բանակցությունները, վերջնական պայմանավորվածություն չկա, թե որն է լինելու այս կուսակցությանը տրվելիք երրորդ նախարարությունը:
Մյուս կողմից ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ-ին բաժին հասած նախարարությունների ղեկավարները: Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում, հունիսի 14-ին էլ այն պարզապես կվավերացվի»,- գրում է թերթը և մեկ այլ լուրով տեղեկացնում, որ ՕԵԿ-ը դեռ դժգոհ է ընտրությունների արդյունքներից: Ընդ որում` ԱԺ ՕԵԿ խմբակցության Հեղինե Բիշարյանի թիրախում ՀՀԿ ողջ վերնախավն է` Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը և այլոք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները