Որևիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել. Վարչապետը` Օսկանյանի հայտարարության մասին
«Ես բացառում են քաղաքական որևէ ենթատեքստ այս առումով, և որևիցե մեկին մեղադրանք չի ներկայացվել», -մեկնաբանելով Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունը, թե հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն կանչել են ԱԱԾ ցուցմունք տալու, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք` Վարդան Օսկանյանը երեկ լրատվամիջոցներին հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Օսկանյանը նշել էր, որ «հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»:
«Ընդհանրապես, խոսքը գնում է նրա մասին, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ։ Եվ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ, որպեսզի, եթե կան տեղեկատվություններ, որոնք անհրաժեշտ է ստուգել, որպեսզի ստուգենք և վստահ լինենք, որ որևիցե ռիսկեր այդտեղ չկան։ Եվ որևիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Տիգրան Սարգսյանը։
Այնուհետև հավելել է. «Մեկ այլ երևույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երևույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի: Ուզում եմ հավաստիացնել, որ որևիցե քաղաքական ենթատեքստ չկա»:
Օսկանյան. «Սիվիլիթաս»-ի դեմ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա