Հասարակություն 14:25 12/06/2012

Լարվածություն սահմանին կամ ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Հեղինակ` Արցախ, ռազմական փորձագետ Սուրեն Սարումյան

Հունիսի 4-ին, երբ ՀՀ քաղաքական վերնախավը պատրաստվում էր դիմավորել տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանող Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներից բաղկացած դիվերսիոն հետախուզական երկու խմբեր, հաղթահարելով միջդիրքային տարածքում գտնվող ականադաշտերը, փորձել են ներթափանցել Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքեր: Դիրքապահ զինծառայողների զգոնության շնորհիվ հակառակորդը ժամանակին հայտնաբերվել է և մարտի ընթացքում, կրելով կորուստներ, ստիպված է եղել նահանջել:

Հայկական կողմի պատասխան գործողություններին երկար սպասելու կարիք չեղավ. անհապաղ ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ շփման գծի ողջ երկայնքով զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ, քանի որ, լավ ծանոթ լինելով հակառակորդի գործելաոճին և վերլուծելով անընդհատ ստացվող հետախուզական տվյալները, հայկական հրամանատարությունը չէր կարող բացառել նմանատիպ փորձերի կրկնվելու հնարավորությունը:

Արդեն հաջորդ օրը ադրբեջանական դիվերսանտների մի նոր խումբ համարյա ամբողջովին ոչնչացվեց. Ոսկեպար գյուղին հարակից դիրքերի վրա ձեռնարկված անհաջող հարձակման ընթացքում: Նրանցից հինգի զոհվելու փաստը ստիպված եղավ ընդունել անգամ սովորաբար սեփական բանակի կորուստները ջանասիրաբար թաքցնող Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հաջորդ օրերին ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեղեկություններ ականի վրա պայթած երկու, բետոնե սալի վայր ընկնելու հետևանքով զոհված երկու, Քուռ գետում խեղդված մեկ և անհայտ կորած ևս մեկ զինծառայողների մասին: Սակայն հակառակորդի կորուստների մասին հայկական կողմի տրամադրության տակ եղած տվյալների համադրումը ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների հետ հուշում է, որ այդ ասկյարները ևս սեփական հրամանատարության արկածախնդրության զոհերն են:

Անհրաժեշտ հետևություններ կատարելու փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական հրամանատարությունը իր հատուկ նշանակության ստորաբաժանումներին տվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանահատվածում հայկական դիրքերը գրոհելու հրաման: Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները փորձեցին ներթափանցել գնդապետ Ա. Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամասի Ն մարտական հենակետ, սակայն ՊԲ զինծառայողների հմուտ գործողությունների հետևանքով հակառակորդը կրկին ստիպված էր նահանջել: Այս մարտում ղարաբաղյան կողմից զոհվեց կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը:

Դիվերսիոն-հետախուզական գործողություններ կատարելու փորձերին զուգընթաց հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով շեշտակիորեն աճեցին նաև հրադադարի խախտման դեպքերը:

Հայկական արձագանք. ժողովրդի ու իշխանության միասնությունը

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիաների և դրանց հաջորդած իրադարձությունների վերլուծությամբ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողվել է իր հաշվարկներում: Ակներև է, որ ադրբեջանական դիվերսանտների հիմնական թիրախը, ոչ այնքան դիպուկահար հրացանի օպտիկական նշանոցում երևալու մահացու անզգուշություն ցուցաբերած հայ զինվորներն են, որքան նրանց ընտանիքները, հարազատները, հարևանները, կարճ ասած՝ հասարակությունը: Ադրբեջանցի դիպուկահարներն ու դիվերսանտները հատկապես ակտիվանում են զորակոչի, պետական տոների, համապետական ընտրությունների նախօրեին և ընթացքում, երբ ցանկացած պատահար ոչ միշտ կառուցողական որոշ հայաստանյան լրատվամիջոցների և հայտնի «իրավապաշտպանների» ջանքերով ստանում է հատկապես լայն հասարակական հնչեղություն: Սակայն հայ հասարակության արձագանքը չափազանց հեռու էր խուճապային լինելուց և հերթական անգամ արձանագրեց ազգային անվտանգության կարևոր հարցերում իշխանությունների և ժողովրդի բոլոր խավերի միասնությունը: Առաջնագծում լարվածության աճին բավականին կոշտ արձագանքեց ՀՀ նախագահը՝ ԶՈւ Գերագույն Գլխավոր հրամանատարը, նշելով, որ հայկական կողմը չի ցանկանում իրավիճակի սրում, սակայն անպատիժ չի թողնելու ՀՀ քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն:

Դիվանագիտական արարողակարգի չափորոշիչներով չսահմանափակված հասարակության արձագանքն էլ ավելի անմիջական էր ու կտրուկ. Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցան Ադրբեջանին խստորեն պատժելու պահանջով երթեր, բազմաթիվ մարդիկ, չնայած դրա կարիքը չլինելու վերաբերյալ ՊՆ հավաստիացումներին, դիմեցին իրենց զորակոչելու և պետական սահմանի առավել վտանգավոր հատվածներ գործուղելու խնդրանքով, իսկ տավուշցիներին միավորող ամենից խոշոր հայրենակցական միությունը հանդես եկավ պատերազմի վերսկսման դեպքում կամավորական բրիգադ կազմավորելու պատրաստակամությամբ` նշելով, որ իրենց նպատակը դառնալու է պատմական հայկական Ղազախի շրջանի ազատագրումը:

Ակնհայտ դարձավ, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հայ ժողովուրդն իր իշխանությունների առջև դնելու է հայ-ադրբեջանական սահմանի առավել անվտանգ կոնֆիգուրացիա ձևավորելու խնդիր:

Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Առաջին հայացքից Ադրբեջանի սահմանային սադրանքները թվում են տարօրինակ, սակայն հրադադարի խախտման հրաման տվող Ի. Ալիևի գործողություններն ամենևին էլ անտրամաբանական չեն: Իր ասկյարներին ուղարկելով անտրտունջ մեռնելու հայ-ադրբեջանական սահմանի որևէ անանուն բարձունքի ստորոտում` Ալիևը փորձում է լուծել մի շարք ներքաղաքական և ռազմադիվանագիտական խնդիրներ` նման միջադեպերը դիտարկելով որպես ՀՀ և ԼՂՀ դեմ վարվող լայնամասշտաբ հոգեբանական պատերազմի հերթական ռազմագործողությունը:
ՀՀ-ում և ԼՂՀ-ում զորակոչի բնականոն ընթացքը խափանելու և հասարակության շրջանում խուճապային տրամադրություն առաջացնելու ադրբեջանական փորձերի մասին վերը արդեն խոսվել է: Սակայն Ադրբեջանի գործողությունների մյուս նշանակետը նաև սեփական բնակչությունն է: Սահմանին լարվածության աճ հրահրելը ալիևյան վարչակարգին թույլ է տալիս թե միջազգային հանրության, թե ադրբեջանական ժողովրդի ուշադրությունը շեղել Ադրբեջանի ներքին խնդիրներից, որոնց հետևանքով իշխանության ամբողջատիրական համակարգ ունեցող այդ երկիրը վերջերս հաճախակի է դառնում միջազգային հանրության կոշտ քննադատության առարկա: Մյուս հաշվի առնելով հարաբերությունների վատացումը բավականին ուժեղ հատուկ ծառայություններ ունեցող Իրանի հետ, ով ի վիճակի է կառավարել ու կրիտիկական զանգվածի հասցնել Ադրբեջանում թևածող ընդդիմադիր տրամադրությունները` Ադրբեջանի իշխանությունները թերևս չեն բացառում նաև արաբական գարնան ադրբեջանական ամառ դառնալու իրենց համար տխուր հեռանկարը, իսկ արտաքին թշնամու առկայությունը, բնականաբար, նպաստում է այդ հնարավորության չեզոքացմանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում հայ-ադրբեջանական նոր պատերազմի հեռանկարը շահարկելը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տեսանկյունից միշտ էլ համարվել է ԼՂ հակամարտության կարգավորման ադրբեջանանպաստ տարբերակ միջազգային միջնորդներին պարտադրելու փորձ:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներով ենթակա ստորաբաժանումները համալրած ադրբեջանական գեներալներին մասնագիտական տեսանկյունից բնականաբար հետաքրքրում է նաև իրենց գործողություններին ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ արձագանքը, քանի որ նման բախումները սեփական զորքերի և հակառակորդի մարտունակությունը գնահատելու մի բավականին արդյունավետ ու հավաստի միջոց են: Բացի այդ ուսումնական փուլի ավարտին առաջնագծում` մարտական պայմաններում ադրբեջանական հրամանատարությունը փորձարկում է հատուկ նշանակության իրենց ստորաբաժանումները:

Պետք չէ բացառել նաև սահմանին ունեցած թեկուզ փոքրիկ հաջողությամբ ՊԲ մայիսի 9-ի զորահանդեսի` Ադրբեջանի վրա թողած ցնցող տպավորությունը չեզոքացնելու ցանկությունը: Կարող ենք վստահաբար պնդել, որ Ադրբեջանի իշխանություններն արդեն ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հայոց բանակի մարտունակության գնահատականը հայ-ադրբեջանական սահմանից Ադրբեջանի շրջաններ ուղարկված շուրջ երկու տասնյակ զինվորական ցինկապատ դագաղներ են: Հայ հասարակության տրամադրության գնահատականը կամավորագրվելու խնդրանքով 2 օրվա ընթացքում ՀՀ ՊՆ հղված մոտ 7000 դիմումներ են:

Խոշոր պետություններն արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը սահմանում իրավիճակի լարման վերաբերյալ` նշելով, որ ԼՂ հակամարտության ուժային հանգուցալուծումը անհրաժեշտ է բացառել: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ հանդես է եկել անգամ Թուրքիայի ԱԳ նախարարությունը:
Եվ ամենակարևորը՝ սահմանին բախումները ցույց տվեցին, որ հայ ժամկետային զինծառայողները կարողանում են հաջողությամբ հաղթել արհեստավարժ ադրբեջանական դիվերսանտներին:

Հեղինակի կարծիքը կարող է չհամապատասխանել Panorama.am-ի կարծիքի հետ
:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}