Ռուսլան Էլյազյանը կներկայացնի Հայաստանը «Витебск -2012»-ում, իսկ Արթուր Գրիգորյանն էլ կլինի մանկական մրցույթի ժյուրիի կազմում
Հուլիսի 14-19-ը «Славянский Базар» արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է «Витебск -2012» էստրադային երգի կատարողների միջազգային փառատոնը, որին մասնակցելու է Հայաստանի երգի պետական թատրոնի երգիչ Ռուսլան Էլյազյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Նշենք, որ մրցույթին մասնակցում է 21 երկիր` Բելառուս, Բուլղարիա, Բոսնիա Հերցեգովինա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Ուզբեկստան, Կուբա, Էստոնիա:
Ռ. Էլզյանը ծնվել է 1987թ. մայիսի 31-ին, Վրաստանի Ախալքալակի շրջանի Բավրա գյուղում: 2005թ. ավարտել է տեղի միջնակարգ, 2003թ.` Ախալքալակի 7-ամյա երաժշտական դպրոցը: 2004թ. «Geo Vocal & Piano» մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է պատվոգրի: 2006թ-ից սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգեցողության բաժնում, 2011թ-ից` մագիստրատուրայում: 2008թ. մասնակցել է «Ընծա» մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է «Հատուկ մրցանակի»` լավագույն կատարման համար: 2008թ-ից սովորել, 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ:
Մշակույթի նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ առաջին անգամ Հայաստանից որպես մրցույթի ժյուրիի անդամ «Витебск -2012» էստրադային մանկական մրցույթին կմասնակցի ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում